Կինը մահացել է արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով, քանի որ բժիշկները ․․․

29-ամյա Ժոզեֆինա Սաֆոլկը մահացել է արգանդի վզիկի քաղցկեղից․ բժիշկները 10 ամիս չեն կարողացել ճիշտ ախտորոշում  կատարել: Բժիշկները նրա առողջական խնդիրները վերագրել են հորմոնալ անհավասարակշռությանը՝ անտեսելով մշտական արյունահոսության վերաբերյալ նրա գանգատները:

Բժիշկներին գրեթե մեկ տարի էր պետք արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերելու համար:  Ըստ  Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) պաշտոնական կայքի անոմալ արյունահոսությունը արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշանների ցանկում առաջին տեղում է:

Ժոզեֆինայի հարազատները եւ մերձավորները չափազանց վրդովված են այն հանգամանքից, որ բժիշկները 10 ամիս անտեսել են այս ախտանշանը՝ այն ընդունելով անկանոն դաշտանի դրսեւորում: Ուռուցքը հայտնաբերած սքանավորումը կատարվել է Ժոզեֆինայի ընկերոջ նախաձեռնությամբ, սակայն արդեն չափից ավելի ուշ էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ