![]()
ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին:
Armlur.am -ի հարցազրույցից մի փոքր հատված կներկայացնենք ստորև․․․
-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:
-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ: Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում: Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում:
![]()
«Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.):
Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի:
![]()