![]()
Դեռևս 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին: Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնեց,
«Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»։
![]()