![]()
Վիգեն Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
Գառնիկ Դանիելյանը խղճահարությունից դրդված արտահայտվեց, որ Արթուր Սարգսյանը չորս անչափահաս երեխաների հայր է։ Պարզ է ինչ նկատի ուներ։
Նախ Աստված պահապան բոլոր երեխաներին, և թող բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ անհոգ, առողջ, անվտանգ ու երջանիկ։
Արարատ Միրզոյանին որ անչափահաս երեխայի ներկայությամբ ծեծում էիք, ձեր խղճի վրա չազդե՞ց։
Պլանավորել էիք մի երկու հոգու պատերի տակ գյուլլել, բա որ անչափահաս երեխաների հայր լինեին ձեր խղճի վրա չէր ազդելու????
Փուռն էիք չէ՞ տալու մի 15 հոգու։
Բա իրենց անչափահաս երեխանե՞րը…
Պլանավորել էիք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին Արարատ Միրզոյանին մեկտեղ վերացնել…
Իրենք անչափահաս երեխաներ չունե՞ն…
Չորս անչափահաս երեխաների հայրը պետք է աչքի առաջ ունենար իր երեխաներին, հեռու մնար ահաբեկիչներից, ոչ թե ակտիվ մասնակցություն ունենար կիսեր ձեր կարծիքը, որպեսզի երկրի ներսում հայի արյուն թափվի։
Դե հիմա դուք ձեր ձևով կոմպեսացիա տվեք Արթուր Սարգսյանի ընտանիքին՝ անչափահաս չորս երեխաներին, բայց ըստ ձեր տրամաբանության չեմ կարծում թե ընտանիքը պիտի գոհ և ուրախ լինի։
![]()