![]()
Շող Մովսիսյանը գրում է.
Ներեղություն եմ խնդրում, բայց հնարավոր չի չասել: Սրանք դեռ գտնվում են հազար տարի առաջվա իրականության մեջ, և այնքան են իրականությունից կտրվել, որ նստել մտածել են, ո՞նց անեն, որ ժողովուրդը վախենա իրենցից: Ու դրել անեծքի գրառում են արել: Դուք պատկերացնու՞մ եք էս անհավատները ինչ են մտածում հայ ժողովրդի մասին:
Իրենց մտածելով հայ ժողովուրդը ժեխ է, անխելք ու անմիտ է, ու իրենց ցնդաբանություններին հավատալու և վախենալու է: Այսքան խավարամիտ, մտքից տկար, խարդախ ու կեղծ մարդիկ ինչպե՞ս կարող են հավատ սերմանել հայ քրիստոնեաների մեջ: Ես դեմ չեմ, կան նաև ժեխեր, մտվոր հետամնացներ, որ կհավատան սրանց անեծքին, բայց իրենք այնքան քիչ են, որ դժվար թե եղանակ փոխեն տվյալ իրավիճակում:
Ես ձեզանից չե´մ վախենում, ես ձեզ չե´մ հավատում, ես իմ օրհնությունը ստացել եմ իմ սուրբ ծնողներից, իմ ծննդյան օրից: Իսկ ձեր կեղծ ու խավարամիտ ալելույաները ինձ հետաքրքիր չեն: Ես կհավատամ ցանկացած մարդու, հոգևորական թե աշխարհիկ, միայն մի դեպքում, եթե տեսնեմ իր մեջ ազնվություն, բարություն, անկեղծություն:
Ձեր անեծքը անեծք չի, այլ սովորական հայհոյանք, լկտի ու անշնորհք հայհոյանք և այդ անեծք-հայհոյանքը տասնապատիկ անգամ վերադառնալու է ձեզ, բոլորիդ, ովքեր կփորձեն կեղծիքը ու հերյուրանքը հավատքի փոխարեն մատուցել հավատացյալ հոտին:
![]()