Ռուսական ՏԱՍՍ գործակալության կեղծիքը․ Ստեֆան Դյուժարիկը անգամ տեղյակ չէր

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը կեղծ տեղեկություն էր տարածել, թե իբրև ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայաստանի Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնությունները կլուծվեն օրենքի համաձայն։

Ստորև նեկայացնում ենք ՏԱՍՍ գործակալության հնչեցրած հարցը և դրա պատասխանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դյուժարիկի կողմից։ Ակնհայտ է, որ Դյուժարիկը անգամ տեղյակ չէր ՏԱՍՍ — ի հարցից։

— Դուք որևէ մեկնաբանություն ունե՞ք հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշման աճի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։

— Այո, մենք տեսել ենք որոշ իրադարձություններ Հայաստանում և հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի օրենքի պատշաճ ընթացակարգի շրջանակներում։

Ինչպես երևում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի պատասխանից, նա նույնիսկ ընդհանուր առմամբ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, ինչի մասին է վկայում նրա կարճ, թեմայից դուրս արտահայտությունը. «Քանի որ մենք խոսում ենք իրավական կողմի մասին, ես ազատվում եմ ձեր վերահսկողությունից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ