![]()
Մարդկության մեջ արմատավորված է մի կարծիք, որ տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց։ Սակայն, ընդհակառակը, տղամարդիկ միշտ էլ ձգտում են ամուսնանալ ավելի իմաստուն կանանց հետ։ Եկեք պարզենք, թե ովքեր են նրանք։
Խոյ։ Խոյերը դեռ փոքրուց հիացնում են իրենց ինտուիցիայի զարգացմամբ։ Դեռ բակում խաղալուց նրանք ստանում են ճանաչում հասակակիցների շրջանում։
Հասունանալով՝ կին խոյերը նույնկերպ հեշտությամբ իրենց վրա են վերցնում առաջնորդությունը և ստանում դրանից մեծ հաճույք։ Խոյ կանայք շատ համարձակ են։ Նրանք հեշտությամբ կարողանում են անել տղամարդկանց ծանր գործեր։Խոյերը միամիտ են և նրանք հաճախ են ստիպված լինում երկնքից իջնել երկիր։
![]()
Կարիճ։ Կարիճները՝ շրջազգեստով տղամարդիկ են։ Աղջիկները, ովքեր ծնվել են այս նշանի տակ, գիտեն, որ նրանք նման չեն ուրիշներին։ Կյանքին վերաբերում են շատ հանգիստ։
Կարիճները համոզված են, որ չնայած աշխարհում տիրող խորամանկություններին, միևնույն է կյանքը կազմված է պարզ մանրուքներից։
Կարիճ կանայք տիրապետում են հզոր ինտուիցիայի և կարողանում են «կարդալ» մարդկանց։ Կարիճ կանայք ունեն բավականին վրեժխնդիր բնավորություն, դրա համար էլ նրանց պետք չէ ավելորդ անգամ հունից հանել։
![]()
Այծեղջուր։ Այծեղջուրները մանկուց հանգիստ են, ուշադիր և լուրջ։ Նրանց առանձնապես չեն հետաքրքրում մանկական բաները։ Մեծ տարիքում այծեղջուրը չի ձգտում նոր ծանոթությունների։
Կին այծեղջուրները հեշտությամբ են լեզու գտնում տղամարդկանց հետ։ Կարիերայում հաջողությունների այծեղջուրները հասնում են բավականին հասուն տարիքում։ Երբեք չեն մասնակցում կոնֆլիկտային իրավիճակներին։
Բավականին համառ են և կարող են հունից հանել անգամ ամենահանգիստ մարդուն։
![]()
![]()