Վարչապետ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Երևան

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էր ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Փաշինյանը Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ