![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քոչարյանի աջակիցների՝ Մարիա Զախարովայի գրառման տակ արած մեկնաբանություններին ու կատարել է հետևյալ գրառումը.
Քոչարյանի կայսրությունը բաղկացած է ֆեյքերից, անհայրենիք դավաճաններից, տարատեսակ մերժված և դուրս գրված թափթփուկներից…
Դեռևս մինչև հեղափոխությունը, երբ միջազգային հարթակներներում նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժին որևէ օտարերկրացի ցանկանում էր իր հարցով ծուղակը գցել, նսեմացնել կամ կառչել Սերժի ասած որևէ բառից կամ տառից, ազգովի՝ անկախ նրանից ընդդիմադիր էինք, թե իշխանամետ, դառնում էինք մի բռունցք, մի ամբողջություն, ու փորձում էինք թեկուզ և սոցցանցերում կամ այլ հարթակներում պաշտպանել նախագահի պաշտոնը զբաղեցնող, շատերի համար անընդունելի, բայց միևնույն ժամանակ միջազգային հարթակներում մեր պետությունը ներկայացնող Սերժին:
Բայց այսօրվա Մարիա Զախարովայի «կիքսից» հետո, երբ վերջինս հասկանալով սեփական սխալը, արագ փոխեց գրառումը, Քոչարյանի աջակիցները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց առանց այն էլ պատռված դիմակով դեմքը:
![]()
էս մարդիկ բանից անտեղյակ իրենց «Միակ տղամարդու» համար պատրաստ են ամեն քայլի, պատրաստ են ուրանալ ու ծախել ամեն բան…
«Մարիա Զախարովաները» կգան ու կգնան, բայց դուք եք էս երկրում ապրելու, դուք եք վաղը փողոց դուրս գալու, դուք եք մարդկանց դեմքին նայելու …
Arpi Davoyan-ը ճիշտ էր. «Քոչարյանի կայսրությունը բաղկացած է ֆեյքերից, դաշնակներից, հանրապետականներից, տարատեսակ մերժված և դուրս գրված թափթփուկներից, անհայրենիք դավաճաններից…»
Քոչարյանի կայսրությունը բաղկացած է ֆեյքերից, անհայրենիք դավաճաններից, տարատեսակ մերժված և դուրս գրված…
Posted by Taron Chakhoyan on Friday, June 7, 2019
![]()