![]()
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.
«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»…
Նրա այս գրառումը իսկական փոթորիկ է առաջացրել…
Բազմաթիվ հայեր պահանջում են Զախարովային հրաժարական տալ,
![]()
Գրառման մեկնաբանություններում ակտիվ է անգամ Զախարովան…
![]()
Նա արդարանում է, թե իր գրառմամբ ոչ մեկին վիրավորել չի կամեցել, ընդհակառակը,
![]()
Փաշինյանի վերոնշյալ խոսքերն իր կարգախոսն են դարձել…
Ավելի ուշ, տեղի տալով հայ օգտատերերի ճնշմանը, Զախարովան խմբագրել է իր գրառումը՝
ավելի մեծ հատված մեջբերելով Փաշինյանի խոսքերից ու հավելելով.
«Հատուկ ընդունակների համար նորից կրկնում եմ՝ ուժեղ է, պոզիտիվ, ընտիր…
![]()
Ինձ շատ դուր եկավ: Իսկ պրովոկատորներին միʹ լսեք»…
![]()