«Անհնար է բանակցություն առանց Լեռնային Ղարաբաղի». վարչաապետ Փաշինյանի դիպուկ պատասխանը

Անհրաժեշտ է վերականգնել լիակազմ ձեւաչափը. Անհնար են բանակցություններ առանց Լեռնային Ղարաբաղի կողմի. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Այս պահին Պետերբուրգում ընթանում է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ռուսաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով Լեռնային ԼՂՀ հիմնախնդրին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայկական կողմի տեսակետը մնում է նույնը, որ բանակցությունները պետք է ընթանան կառուցողական դաշտում, հակամարտության կարգավորումը պետք է լկինի միայն բանակցությունների միջոցով:

«Այս պահին բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Չափազանց կարեւոր է ընդգծել, որ այդ բանակցությունների մեկնարկի առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի ներկայացուիցչները ներկա են եղել, ներգրավված դրանցում, մեր դիրքորոշումն էլ այնպիսին է, որ բանակցային գործընթացը պարզապես հնարավոր չէ, անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության: Պետք է վերականգնել լիակազմ ձեւաչափը, ըստ միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի, կա բանակցությունների 3 կողմ, որն այժմ պետք է վերականգնվի»,-նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ