![]()
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:
Նա նշեց, որ Գրիգորյանը Վերակենդանացման բաժանմունքում է, շնչում է թթվածնային դիմակով։
Մանուկյանի խոսքով՝ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը 28 է, ինչը նորմայից 5 անգամ բարձր է։
![]()
![]()