Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին ծավալված իրադարձություններին ու հիշել ՀՅԴ լրատվականներով տեղի ունեցած մի պատմություն:
«Էսօր մի քանի դաշնակցականների ու փորձագետների գնահատականները կարդացի երկու սրբազանների ձերբակալման մասին։ Պարզվում ա՝ եկեղեցին մեր ինքնություննա, մեր պատմություննա, մեր սրբություննա, միակ հայապահպան կառույցնա, դարերի մեր պատմություննա ու սենց լիքը բաներ։ Համաձայն եմ։
Բայց ակամա հիշեցի, երբ Աջապահյանը դաշնակների «Երկիր Մեդիայում» քննադատել էր Քոչարյանին, դաշնակները որոշեցին փակել Աջապահյանի բերանը և ուղղակի գրաքննեցին նրան։
Փաստորեն դաշնակները փակեցին մեր սրբության, մեր ինքնության, մեր պատմության, ազգային միասնության բերանը`ինչա թե Քոչարյանին թթու բան էր ասել։
Է, եթե Ազգային սրբության բերանը կարում եք փակել ու ամոթ չեք զգում, ձերբակալելու փաստից ինչո՞ւ եք ամաչում)։
Հա ու ոչ մեկ չխոսաց էն մասին թե ինչպես եք համարձակվում փակել Սրբազանի բերանը, գրաքննել Եկեղեցին, պղծել մեր ինքնությունը։
Լիլիթ Գալստյանը հայրենասիրական լավաշ չգրեց, Գառնիկը Անժելայի մոտ չճվչվաց, Գեղամը վշտից չխմեց, Հրանտ Մարգարյանը տեռորիզմից չխոսաց, Քրիստինեն թուրքական հետք չգտավ։
Որովհետև Սրբազանի բերանը փակողը իրենք էին։
Իմիջայլոց Տեր Խորենի խոսքը քննադատող մեդիապրոֆեսորները դաշնակների նման նույնպես նախընտրեցին ջայլամի դիրքը։ Մի անգամ չասեցին Եկեղեցին մեր սրբություն ա, ո՞ւր եք նրա ներկայացուցչի բերանը փակում, գրաքննում: Բա դա անարգանք չի՞։
Ու գիտեք երբ նման հարյուրավոր օրինակներ եմ բերում, լուրջ դեմքով նայում են ինձ ու ասում, որ Հանրայինը բարձր պատասխանատվություն ունի։ Իսկ ինչ ա դուք ցածր սոցիալական պատասխանատվությա՞մբ եք գործում:
Ու այդ մեդիաջայլամների շնորհիվ է նաև նման մեդիամթնոլորտ մեր երկրում»,- գրել է Ղազարյանը: