Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն գրում է..

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:

Նախ, Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ, ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Երրորդ, պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ:

Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ