![]()
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով։
«Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»», — իր էջում գրել է Զախարովան:
Օգտատերերից մեկը շեշտել է, որ «Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ հարգանքից ելնելով է բանակցություններ վարում ռուսերենով, և հեգնական վերաբերմունքը եղբայրական երկրի նկատմամբ անթույլատրելի է»:
![]()
Մարիա Զախարովան արձագանքել է օգտատիրոջ մեկնաբանությանը՝ նկատելով, որ իրեն դուր է եկել Փաշինյանի խոսքը: «Լուրջ ե՞ք ասում, հիմա սա իմ կարգախոսն է, դրական, բովանդակալից և կոլորիտային: Ինչպե՞ս չեք ամաչում՝ այդպես խեղաթյուրելով ձեր վարչապետի խոսքի էությունը:
Համաժողովի ամենից շատ մեջբերվող և դրական արտահայտություններից է: Բովանդակալից և հստակ բարդ բաների մասին: Ամեն հանճարեղ բան պարզ է», — գրել է Զախարովան:
![]()