«Պլպլան» գլխով ԱշոԾյանին ասեք, որ ինքը ոչ միայն սանրվածք, այլ նաև քաղաքական կշիռ չունի…

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադարնալով ՀՀԿ-աական Արմեն Աշոտյանի այսօր՝ հունիսի 7-ին տված հարցազրույցին.

Էն կարկառուն հանրապետականն ասում է «Ես իմ սանրվածքը չեմ փոխի»:

«Պլպլան» գլխով ԱշոԾյանին ասեք, որ ինքը ոչ միայն սանրվածք, այլ նաև քաղաքական կշիռ չունի ու ոչ միայն ինքը, այլ ողջ հանրապետականի մնացորդն ու սեժառոբական բանդան:

Եփած հավի խնդալն էլ կգա, թե բա «7-8 ամիսը ոչ միայն ակտիվ քաղաքականության մեջ ենք, այլ նաև քաղաքական օրակարգ ստեղծող քաղաքական ուժերից ենք»:

Շատ հետաքրքիր է, թե որ քաղաքական օրակարգն են ձևավորել ստատուս գրելով ու լայվ մտնելով:

1 տարի առաջ հայտարարեցիք, որ արտախորհրդարանական ընդդիմություն կդառնաք ։Անցավ մեկ տարի …ու ի՞նչ եք արել ։

Թե բա վերաբրենդավորում ենք…
Ի՞նչն եք վերաբրենդավորվում, նույն Սերժը չի էլի Ձեր հերոսը՝ Ձեր «ԳԵՂԻ» հերոսը…

Թե բա մեր սև շապիկները չենք հանի ու ծաղկավոր բաբոչկա չենք հագնի:

Մոտ 1 տարի առաջ ժողովուրդը էդ սևը Ձեզ հագցրեց ու ճանապարհեց տներով… սևի մեջ էլ մնացեք…

Էն կարկառուն հանրապետականն ասում է «Ես իմ սանրվածքը չեմ փոխի»:«Պլպլան» գլխով ԱշոԾյանին ասեք, որ ինքը ոչ միայն…

Posted by Taron Chakhoyan on Friday, June 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ