Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Հարությունյանը ներկայացրել է՝ ինչ է եղել, երբ «աչք է փակվել»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե ինչ է եղել, երբ տարիներ առաջ աչք է փակվել սպանելու, մեռցնելու մասին հայտարարություններին:

«-Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել:

— Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է:

— Ասում է՝ պետք է մեռցնենք դրանց, ավտոբուսների վրա յուղ լցնենք հրկիզենք, պայթացնենք, գործին պետք է:

— Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք:

— Ասում է՝ պետք է ռազմական հեղաշրջում անեն զինվորականները:

— Հա դե սրբազանն է էլի, մեկ ա չարեցին, աչք փակեք:

… 1999թ.

— Նաիրի Հունայանը լիքը մարդկանց հետ է հանդիպում, ասում է Վազգենենց պետք է մեռցնեմ:

— Հա դե Նաիրի Հունայանն է էլի, աչք փակեք:

… Փակեցին:

… ՄԵՌՑՐԵՑ»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ