![]()
Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ծանրամարտիկ Մել Դալուզյանը հիվանդոցից դուրս է գրվել ։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մել Դալուզյանը խանութում ավազակային հարձակման ժամանակ օգնել էր խանութի աշխատակցին՝ տապալելով գողերին:
![]()
![]()