Քոչարյանը և Սարգսյանը 2 անգամ ռազմապետական հեղաշրջում են արել, Կտրիճը հայաստանցու թափված արյունով օծել է նրանց

Մոսկվան իր առջև խնդիր է դրել, որ մեր ինքնիշխանությունը պիտի վերացնի, մեզ պիտի գուբերնիա դարձնի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը:

«Հեյդար Ալիևի երկու պարտկոմները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյաննը այսօր պաշտոնի վրա չեն, չնայած որ անսահման փողեր ունեն, լծակներ, լրատվամիջոցներ բայց չեն կարողանում հեղաշրջում անել և իրենց դրածոյին բերել իշխանության: Նրանց վերջին հույսը մնացել է այս եռագլուխ հրեշից Կտրիճ Ներսիսյանը՝ Քոչարյան, Սարգսյան և Կտրիճ Ներսիսյան։ Ես սրանց անվանում եմ եռագլուխ հրեշ, ովքեր նստած են մեր երկրի վրա և չեն թողնում, որպեսզի մեր երկիրը զարգանա:

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը արդեն երկու անգամ ռազմապետական հեղաշրջում են արել և հեղել մեր արյունը Հոկտեմբեր 27-ին և Մարտի մեկին, և Կտրիճ Ներսիսյանը օրհնել և հայաստանցու թափված արյունով օծել է նրանց:

Հիմա վերջին հույսը Մոսկվայի «Լուբիանկա 2»-ի մնացել է իրենց հին-հին երիտասարդ ժամանակներից հավաքագրված Կտրիչ Ներսիսյանը և նրանց հույսը նա է, բայց մի տարի է ցնցումներ, ցնցումներ, չի կարողանում:

Սամվել Կարապետյանին ուղարկեցին իբրև օժանդակ ուժ, որպեսզի գա, միավորվի և գործը գլուխ բերեն: Դա ուղղակի ակնհայտ է, Ռուբեն Վարդանյան 2 պրոյեկտն է»,- հայտարարեց Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ