![]()
Համացանցում հայտնվել է նոր զուգերգ՝ Գոշ և Վաչե Թովմասյան, «Եկար էլի»։ Վաչե Թովմասյանը ամուսնացած է հաղորդավար, լրագրող Գայանե Մանուկյանի հետ։ 2003թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը։
Այնուհետեւ ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը եւ 2008 թվականին ավարտել այն։ Որպես խմբագիր 2004թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում։
2005 թվականին Վաչեն դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ նա անում է իր առաջին սցենարիստի քայլերը։ «32 ատամ»-ում դերասան և սցենարիստ հանդես է գալիս մինչեւ 2010թ.:
![]()
- Music: Vahe Aleksanyan
- Lyrics: Grigor Kyokchyan
- Music Producing: DUETRO
- Producing: Vache Tovmasyan
- Director: Aramayis Hayrapetyan
![]()