Ես թաքնվող տղա չեմ՝ ասաց Միքայել Աջապահյանն ու թաքնվեց Մայր տաճարի հազարամյա, խնկաբույր պատերի հետևում.Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.

Ես թաքնվող տղա չեմ՝ ասաց Միքայել Աջապահյանն ու թաքնվեց Մայր տաճարի հազարամյա, խնկաբույր պատերի հետևում:

Մայր տաճարի ողջ անձնակազմը՝ իրենց ղեկավարի բարձր հովանու ներքո, պատասխանատվություն է կրում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերով հանդես եկած Միքայել Աջապահյանին պատսպարելու և հովանավորելու մեջ:

Պատասխանատվություն են կրում նաև այն բոլորը, ովքեր օրենքի առաջ հավասար չեն համարում բոլորին և ահաբեկչությունը ողջունող հոգևորականներին մի գլուխ բարձր են դասում:

Խիստ մտահոգիչ է, որ կոնկրետ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետությունում նման կերպով ողջունվում է ահաբեկչությունը և ահաբեկչության քարոզը:

Возможно, это изображение 4 человека

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ