ՀՀ-ն պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը. Նիկոլ Փաշինյան

«Էներգետիկայի ոլորտում ունենք էլեկտրամատակարարման խնդիրներ: Երեկ մասնակցում էր «Հոմպլեքս» հիպերմոլի բացման արարողությանը և բացման ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց. պատկերացնու՞մ եք՝ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում բացման նորմալ արարողություն անել»,- կառավարության այսօրվա նիստում նման դիտարկում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակը ՝ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ: Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են և այն ինչ-որ ասել եմ առաջիկայում պետք է անցնենք արդեն իրագործման փուլին»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով իր նախկինոմ արված հայտարարությունները՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին:

«Ակնհայտ է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը»,- նշեց նա ու ընդգծեց, որ հարցը քաղաքական հարթակում արդեն իսկ քննարկել է իր թիմակիցների հետ, պատգամավորները պատրաստում են համապատասխան օրենսդրական նախաձեռնություն:

«Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, պետությունը կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը, այդ կետից սկսած ավելի հանգիստ պայմաններում հետագա պայմանները կքննարկենք»,- նշեց նա:

«Պետք է ապահովվի ՀԷՑ-ում բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք որ ոչ միայն ընկերությունները, կորպորացինաները, այլ նաև քաղաքացիներն իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, բաժնետոմսեր ձեռք բերել, նման ռազմավարական նպատակ ունենք նաև ԶՊՄԿ-ի պարագայում»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ