![]()
Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվել է երկու ամիս ժամկետով:
Դատարանը բավարարել է նաև ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, գործարար Տիգրան Գալստյանին, ինչպես նաև Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունները։
Ինքը՝ Բագրատ Գալստանյանը ևս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
![]()