ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը կալանավորվել է

Դատարանը բավարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Սարգսյանը նույնպես երկու ամսով կալանավորվել է։

Դատարանը բավարարել է նաև ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունները։

Ինքը՝ Բագրատ Գալստանյանը ևս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ