![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջումմ անդրադարձել է Մայր աթոռի արտահայտած մտահոգությանն ու գրել.
«Այսպիսով, Գերագույն հոգևոր խորհուրդը,Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, նույնպես միացավ մարդկանց գյուլլողների ու ավտոբուսներ վառողների պաշտպանության արշավին:
Բայց սա էլ է բնական:
Բագրատ սրբազանի շարժումը, ըստ իր իսկ հայտարարությունների, գործում էր Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ: Լավ է, որ գոնե այս հարցում հետևողական է ուխտազանցը, ահաբեկչություն օրհնողը»:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:
Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։
![]()