Ուզում էին արյուն հոսի, ավելի շատ, քան որևէ մեկը երբևէ ուզել էր, էս էջը Հայաստանում պետք է փակվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառմամբ անդրադարձել է երկում տեղի ունեցող իրադարձություններին և գրել.

«Անհնարա անհամաչափ արձագանք տալ նրան ինչ էսօր տեղի ունեցավ։

Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն, ու հավանական ա, որ երբեք էլ չտեսնի։

Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը ահնարա ըմբռնել առողջ երեւակայությամբ, անհնար ա երեւակայել որ մարդը, որեւէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։

Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետքա պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի, էս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք ա չլինեն, չկա սրան որեւէ այլ պատշաճ արձագանք։

Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ Աշոտ Փաշինյանը ընդգծել է. ինչ արեց այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուղղակի անհնար էր ամենասյուռ երեւակայությամբ անգամ ըմբռնել

«Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել։

Ու ինձ ապշեցնում են էն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները ովքեր «անկողմնակալ» արձագանք են տալիս սրան։

Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսա, ավելի շատ արյուն քան որեւէ մեկը երբևէ ուզել էր, ուզում էին այդ արյունը հոսա միակողմանի, իրենց ձեռքով, ու վերջ։

Նրանք քաղ․ պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներեւակայելի չափի ու ձեւի։

Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, էս էջը Հայաստանում պետք է փակվի, ու վերջ․

Իսկ էն ինչ արեց էսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երեւակայությամբ անգամ ըմբռնել»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:

Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ