![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Եկեղեցու պատերի ներսում ահաբեկիչներ են աճեցրել, որպեսզի գան դյուրավառ հեղուկ լցնելով՝ հավատացյալներին ավտոբուսում այրեն, կամ շենքեր գրավեն, պատերի տակ մարդկանց գյուլլեն:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իրավապահների բացահայտումներին:
Ըստ նրա՝ օրեր առաջ դաշնակցական Հրանտ Մարգարյանը շատ անկեղծ խոսել է, ասել, որ նոր պոռթկում է լինելու, ինչպես «Հոկտեմբերի 27»-ը. թացը չորի հետ խառնվելու է, և ակտը վերջնական լինելու է սրբություն սրբոց:
«Սրբապիղծը իր ձայնագրություններում խոսում է արցախցիներին ներգրավելու մասին, Լևոն Քոչարյանին է ասել՝ սթափվեք, դաշնակցականներն են ինչ-որ ցուցակներ տալիս, Վարդան Այվազյան թերմացքն է ներառված էս ամեն ինչի մեջ, այսինքն՝ տարիներով կեղեքողները այսօր հավաքվել են, որ պատերի տակ մեզ գնդակահարե՞ն, ժողովրդի իշխանությունը ուժով խլեն»,- ասում է Հակոբյանը:
Իշխող ուժի անդամը նկատում է՝ նման մի սառը ցնցուղ էր պետք, որ վերջնական պարզ դառնա՝ ով են էս մարդիկ:
Հակոբյանը կարևորում է այն, որ քաղաքական միավորները, գործիչները հստակ հայտարարեն՝ աջակցո՞ւմ են սրբապիղծ Բագրատին, թե՞ ոչ:
Միաժամանակ վերջինս պատական չի համարում կալանավորված Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցու վերնախավի կողքին լինելը և իր ձևերով հարցեր լուծելու հայտարարությունը. «Ռոբերտ Քոչարյանը նմանատիպ հոգևորական էր ուզում, իրենք մարդկանց վերաբերվում են իբրև անասունների: Նպատակը մեկն է՝ աթոռը զավթեն, վեր ընկնեն վրեն»:
Հասմիկ Հակոբյանը շեշտում է՝ ծոծրակները կտեսնեն, բայց ՀՀ-ում իշխանության տապալում, պետականության կորուստ չեն տեսնի. «Բագրատը երկար ժամանակ արևը պետք է տեսնի ճաղերից»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()