Ռուսները կրկին Մեղրին են բերել սեղան. նույն սցենարն է, նույն ձեռագիրն է. Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով.

««Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Վազգեն Սարգսյանը սա զգուշացումով էր ասում։ Իսկ այսօր՝ 2025-ին, սա փաստ է։

Ռուսները կրկին Մեղրին են բերել սեղան։ Նույն սցենարն է, նույն ձեռագիրն է։ Ու թե դուք չեք հիշում՝ մենք հիշում ենք, թե ինչ եղավ, երբ վերջին անգամ այդ ձեռագիրն օգտագործվեց։ Հոկտեմբերի 27-ի օպերացիան՝ սրբություն խաղալու դիմակով։

Հետևությունը՝ պարզ է՝ նոր պայթյուն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ