![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արդեն հսկայական առաջընթաց կա․ երեկ հրապարակված պլանը ծաղրողները, անլրջացնողները, արհեստական բանականությանը վերագրողները, դրա հեղինակումը ՔՊ-ին վերագրողներն արդեն ստիպված ընդունում են, որ պլանը տեռորսրբերինն է եղել, բայց հիմա էլ կենտրոնացել են 2024թ․ վրա։ ՕԿ։ Ենթադրենք, պլանը մշակվել է անցած տարի կամ անցած տարվա համար․ իսկ ինչո՞ւ չպետք է այն փորձարկվեր իրականացնել 2025-ին, եթե 2024-ին դա չէր հաջողվել։
Ավելի վատ բան ասեմ․ Սամվել Կարապետյանն էր չէ ասել, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք «իրենց ձևով կմիջամտեն»։ Ահա՝ 2024-ի պլանը չի ստացվել քաղաքական գործիչների կողմից և անցել են «իրենց ձևերին»․ վկան՝ հայտնաբերված ռադիոկապը, զենքերը, փամփուշտները, սաղավարտները, հանդերձանքները, դրոնները և այլ արսենալն են։ Դրանք էլ հո 2024թ կամ 2024թ-ի նկարներ չե՞ն։ Այսինքն՝ Պլան Ա-ն չի ստացվել և փորձել են անցնել Պլան Բ-ին։ Այնպես որ՝ թվականից էլ մի բռնեք, դա բան չի տալիս ու բան չի փոխում․․․
![]()