![]()
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան:
Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից:
Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:
Ավիաընկերությունը խնդրել է ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլ.փոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը:
Դեսպանության հեռախոսահամարն է՝ +97124444196:
![]()