Քոչարյանի խմբակցությունը՝ ամբողջությամբ, հայտնեց, որ ինքը պոտենցիալ տեռորիստների կողքին է. Ալեքսանյան

Քոչարյանի խմբակցությունը փաստացի սատար կանգնեց ահաբեկչության պլանավորման համար ձերբակալված ստահակներին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Քոչարյանի խմբակցությունը՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, հայտնեց, որ ինքը պոտենցիալ տեռորիստների կողքին է»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:

Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ