Ձերբակալել են Բագրատի աջակից Արմեն Ալեքսանյանին

Ձերբակալել են «Սրբազան պայքար» շարժման աջակից Արմեն Ալեքսանյանին։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ  Վ․Գ․-ն (Վազգեն-Բագրատ Գալստանյան) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ