Սամվել Կարապետյանը նույնքան շուտ «կմաշվի», ինչպես ՀՀ ուղարկված այլ դեմքերը. մեռնելուց առաջ խռխռոց է

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը համոզված է, որ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով Հայաստանում կալանավորված ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացնում:

Անդրադառնալով Կարապետյանի այն հայտարարություններին, թե գործող իշխանությունը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, Հայաստանում դատական և իրավական համակարգը անօրինական որոշումներ են կայացնում՝ Խաչատրյանն ասում է՝ Սամվել Կարապետյանը Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար թող մեղադրի իր աշխարհաքաղաքական տերերին, ոչ թե ՀՀ գործող իշխանություններին, ապօրինի պահվող բանտարկյալների մասին էլ խոսելիս թող հիշի իր քաղաքական տերերի ղեկավարման տարիները:

Խաչատրյանը նկատում է՝ Սամվել Կարապետյանին Հայաստան ուղղորդած աշխարհաքաղաքական տերերին մնացել է իրենց աթոռներին ուղղորդեն ՀՀ. մեռնելուց առաջ խռխռոց է:

Խոսելով այն լուրերի մասին, որ ՌԴ-ից վարձկաններ են հավաքագրում Հայաստան ուղարկելու համար՝ վերջինս ասում է՝ Հայաստանը «Հոկտեմբերի 27» տեսած պետություն է, և հույս ունի, որ ամեն բան բնում կխեղդվի: Միաժամանակ նա համոզմունք է հայտնում՝ Սամվել Կարապետյանը նույնքան շուտ «կմաշի», ինչպես Հայաստան ուղարկված բոլոր դեմքերը:

Անի Խաչատրյանը կողմ է, որ ՀԷՑ-ը պետականացվի. «Այն ամենը, ինչը Ռոբերտ Քոչարյանը նվիրել է ռուսներին, պետք է վերադարձվի ՀՀ-ին: ՀՀ-ում չկա մի քաղաքացի, որ գոհ է ՀԷՑ-ի աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ