![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է «թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստանի» հրապարակմանն այն մասին, թե պետբյուջեից «Կրթվելը նորաձև է» արշավի ֆինանսավորումը էթիկայի և թափանցիկության խնդիր է:
«Հիշում եք, չէ՞, մենք խոսում ենք Ծիրանի մասին, իսկ մեր միջի ամենակրթվածները, սկզբունքայիններն ու զարգացածները շարունակում են կարկանդակի, ոչ «պեռաշկիի» բաղադրատոմս վերլուծել:
Մեր միջի ամենակրթվածները պատրաստ են ամեն ինչ քարոզել, բայց ոչ երբեք կես բառ անգամ արտաբերել՝ հաջակցություն այն գաղափարի, որ բոլորիս շարունակաբար կրթվել է պետք։
Դե մենք՝ հատկապես մեր միջի ամենազարգացածներս, մաքսիմալ կրթված ծնվում ենք, չգիտեի՞ք։
Կամ գուցե համաձայն են գաղափարի հետ, ուղղակի «личный неприязнь» ունեն այն առաջ բերողի հանդեպ, դրա համար ստիպված «պեռաշկի են վերլուծում». քոռանամ ես»,- գրել է Հակոբյանը:
![]()