Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել

Դատարանի որոշմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից։

Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

Ինչպես տեղեկացրել ենք, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Մեզ հայտնի էր դարձել, որ կար ևս մի քանի ձերբակալված, այդ թվում՝ Սամվել Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը:

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում փոխանցել էին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ