Գործարար եք, քաղաքական գործիչ, թե՝ Մոսկվայից հեռակառավարվող վահանակ.Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է.

Ինչքան էլ մեր քաղաքական դաշտը փորձում է մաքրվել հին համակարգի մնացորդներից, միշտ գտնվում է մեկը, որ Ռուսաստանից փողերով, բայց առանց պատասխանատվության, իր «փրկչի մանդատով» փորձելու է ուղղություն ցույց տալ։ Ավելի լավ կլինի բաց նամակներ հղելու փոխարեն որոշեք՝ գործարար եք, քաղաքական գործիչ, թե՝ Մոսկվայից հեռակառավարվող վահանակ։

Ի դեպ, Հայաստանի մասին հոգ տանելիս մի մոռացեք՝ երկքաղաքացիությունը չի տալիս երկակի խղճի իրավունք։

Իսկ մեզ մոտ ժողովրդավարությունը ոչ վաճառքի է, ոչ էլ վարձակալության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ