![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի՝ կալանքի վայրից արված ուղերձներին:
««Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում: Ինչու՞: Որովհետև, եթե ուզում եք «Երկրի հակառակ կողմին» այլընտրանք ստեղծել, պետք է անմիջական ու անկեղծ լինել:
Վերջինիս հեղինակ Նիկոլ Փաշինյանն այդ մտքերի ու բառապաշարի կրողն է, բայց դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում, հետևաբար՝ կեղծում եք: Նետվել, ձեռնամարտ, նսեմացնել, պարկեշտ, նզովյալ, առերեսվել՝ սրանք ձերը չեն: Եթե գրեիք գցվել, բոքս, ստորացնել, ղայդին, անիծված, պատին հագնել, կհավատայի, որ խցում նստած անկեղծ ձեր մտքերն եք շարադրել:
Լավ օր բոլորին»,- գրել է նա:
![]()