![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին: Սանկտ Պետերբուրգում վարչապետը էքսպոյի է մասնակցել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները:
Վարչապետը նշել է, որ մեկ տարի առաջ` մարտ ամսին, քաղաքացիների 95 տոկոսն անհնար էր համարում քաղաքական փոփոխությունները, բայց դրանք արդեն իսկ ակնհայտ էին ապրիլին: «Քաղաքական խնդիրները լուծելը հեշտ չէր, գործընթացը բավականին երկար է տևել: Հույս ունեմ և համոզված եմ, որ տնտեսական զարգացումն այդքան երկար չի տևի, ինչու եմ վստահ, որովհետև վստահ եմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է:
![]()