«Երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես»․ Աշոտյան

«Ակնհայտ է, որ ասում են սեւ, ո՞վ է առաջինը մտքիդ գալիս՝ ես, Շարմազանովը, Արփինեն, հիմա նաեւ «Ադեկվատները», Նարեկը, Դաշնակցությունը: Սեւերը շատանում են, որպես սեւ ընկալվող քաղաքական, հասարակական միավորումները շատանում են, ու սա նորմալ է, դրանից պետք չի խրտնել, որովհետեւ ԱԺ-ում քաղաքական օրակարգ այդպես էլ չի ձեւավորվում:

«Լուսավոր Հայաստանը» Բարգավաճի օգնությամբ մի լավ բան էր ուզում անել, արտահերթ նիստ աներ դատական իշխանության վրա էս հարձակումը… Ինչո՞վ ավարտվեց, ինչո՞վ ավարտվեց, այդ նիստը տեղի ունեցա՞վ, ես չեմ հիշում: Ըննդիմությանը բանի տեղ դրեցի՞ն, թույլ տվեցի՞ն…»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն իրեն վերագրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի « սեւազգեստ խմբավորումներ» հայտարարությունը։

«Հիմա շատ հոսք կա նոր անդամների՝ հատկապես երիտասարդների: Գիտեք, երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես: Մենք քաղաքական պրոցեսները դիտարկում ենք ոչ թե գծապատկեր, այլ որպես տարածական պրոցես, եւ այդ տարածության մեջ մենք հիմա ուժեղանալու փուլի մեջ ենք։

Ու միգուցե դա է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, գուցե դա է իրեն անհանգստացնում, որ մի կողմից նա չի կարողանում կատարել իր խոստումները,հասկանում է, որ հողը տակից փախչելու է, եւ ստիպված պետք է ձգի այդ բոլտերը՝ պետության կառավարման, այդ թվում նաեւ նման սպառնալիքներով»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ