Տարիներ շարունակ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատը Սուքիասյանի մասին կեղծ դանոսներ են գրում Մոսկվա

2018 թվականից Հայաստանի հայտնի շրջանակները Մոկսվա կեղծ դանոսներ են գրում Սուքիասյանի դեմ՝ նրան ներկայացնելով իբրև թե Հայաստանում արևմտամետներկն աջակցելու, հակառուսական տրամադրություններ ստեղծելու և այլնի մեջ։ Իհարկե այդ ամենը կեղծ են, Սուքիասյանը երբեք Հայաստանում չի աջակցել ոչ Արևմտամետներին և ոչ էլ հակառուսական որևէ գործչի է աջակցել։ Հարցն այլ է։

Հայաստանում ծվարած և ՌԴ ԱԴԾ-ին ծառայող հայ մատնիչները՝ Քոչարյան-Սարգսյան զույգի գլխավորությամբ հասկացել է մի կարևոր փաստ․ Խաչատուր Սուքիասյանը եղել և մնում է Հայաստանի պետականության կողքին։
Այսօրվա ՌԴ ԱԴԾ հայտարարությունն էլ, թե իբր գողացված ադամանդների շահառուն Սուքիսյանն է, այդ դանոսների հերթական արտացոլումն է։

Համացանցում ուշադիր լինելուց կարող ենք արձանագրել, թե ովքեր են ոգևորվել ՌԴ ԱԴԾ հայտարարությունից։ Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց երկրի պետականությունն ու անկախությունը պատրաստ են զիջել օտարին՝ մի քանի կտոր կոտլետի համար։

Օտար պետության հատուկ ծառայություններին կեղծ նամակ գրողները մեր օրերի Մելիք Ֆրանգյուլներն են, որոնց պատմությունը կանդրադառնա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ