Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլը սուտ է հրապարակել

Ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։

Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը տեղեկացրել է, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի և ամբողջությամբ հորինվածք է:

«Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ՝ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- ասվում է նրա հրապարակած հերքման տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ