Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ հարվածների կապակցությամբ, նշել՝ Փարիզը մասնակցություն չունի

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների կապակցությամբ:

Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ հավելելով, որ Փարիզը չի մասնակցել հարվածներին կամ դրանց պլանավորմանը:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել խուսափելու համար հակամարտության սրացումից և ընդլայնումից։ Կայուն լուծումը հնարավոր է միայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակում»,- նշել է Բարոն։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա:

Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ