![]()
Հունիսի լույս 23-ի գիշերը Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների զանգվածային հարձակում է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով զոհերի և վիրավորների մասին:
«Հրթիռակոծությունից տուժել են Շևչենկովսկի, Պոդոլսկի, Գոլոսեևսկի, Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Դառնիցկի թաղամասերը։ Առավել ծանր հետևանքները եղել են Շևչենկովսկիում։ Ավերվել է բազմահարկ բնակելի շենքի մի ամբողջ մուտք։ Այս պահին կա 5 զոհ։
Փրկարարների տվյալներով՝ տուժել է առնվազն 19 մարդ։
Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ բոլոր մահացածները գտնվում էին Շևչենկովսկի թաղամասի հինգհարկանի շենքում։ Պայթյունի ալիքը վնասել է նաև դիմացի 25 հարկանի շենքը։
Ընդհանուր առմամբ տուժել է 19 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել են։
Լրատվամիջոցները հայտնում են, որ գիշերը Ուկրաինայի մեծ մասում հնչել է օդային տագնապի ազդանշանը, հարձակումներ են եղել այլ հատվածներում ևս:
![]()