Կտրիճ Ներսիսյանը գնալու է, անկախ ամեն ինչից , ոչ թե վերահաստատում եմ ,այլ արդեն իրողություն է. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի քանի թերուս քնձխներ որոշել են , որ իրենք կարող են պաշտպանել կաթողիկոսի <<թասիբը>> .
Պատկերացնո՞ւմ եք …
Ի՞նչն են պաշտպանում, ո՞ւմից են պաշտպանում , ինչո՞ւ են պաշտպանում…
Լավ, էդ մարդը ոչ ավել,ոչ պակաս` Ամենայն Հայոց Կաթողիկոս արդեն գրեթե 26 տարի, մի՞թե ունի ձեր` մի քանի քնձխներիդ պաշտպանության կարիքը ,
Լավ ,էդ մարդը փիլիսոփայության դոկտոր,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ,
Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Վիեննայի եւ Բոննի համալսարաններում կրթված մարդ չի՞ կարող ինքն իրեն պաշտպանել , որ մի քանի անգրագետ գավառամիտ ոտի տակ են ընկել …
Լավ ,էդ մարդը էդքան փողի , փառքի , ինֆորմացիայի մեջ ձե՞ր հույսինա մնացել,
Լո՞ւրջ …
Հերիք է նսեմացնեք ծայրագույն պատրիարքին ձեր ծայրագույն բթամտությամբ` այ քնձխներ …
Ոնց օդանավակայանում նսեմացրեցիք էդ մարդուն էն քանակով ու մակարդակով ,որ գնացել էիք <<դիմավորելու >>, ոնց այսօր նսեմացրեցիք էն քանակով ու մակարդակով , որ գնացել էիք Էջմիածին` <<աջակցելու >>, այդպես էլ ամեն օր ստեղնաշարի մոտ հայտնվելով նսեմացնում եք էդ մարդուն , որովհետեւ դե ֆակտո ստացվում է, որ Հայաստանի եւ Սփյուռքի գլխավոր դերակատարներից մեկը `Ամենայն Հայոց Կաթողիկոսը էն օրին է հասել , որ մնացել է մի քանի տկարամիտ քնձխի` ձայներ արձակելու ու ստեղնաշարն անգթորեն գզելու հույսին …
Ի՞նչն եք պաշտպանում `այն , ինչի մասին ինքը ամսից ավել է , ինչ լռում է,ձեւացնում ,որ չի լսել …
Կուսակրոնության ուխտի խախտումը , զավակ ունենալը , բաց ու փակ բիզնեսները , հովանավորության տակ գտնվող մեղսագործ հոգեւորականներին,թե ՞ օտարերկրյա գործակալական ցանցից ստացած մեդալը…
Համենայն դեպս առաջադրված մեղադրանքները կառավարության կողմից ձեր պաշտպանյալին կոնկրետ են ու դրանք են …
Էդ մարդը կարող է չէ՞ ինքն իրեն պաշտպանել . էդքան կրթություն ,
լեզու -բերան , տրամաբանություն ու ոգեղենություն հաստատ ունի.
Դե բա `էն ինքը , էն վարչապետը, որը հանրային բաց դիսկուրս է սկսել .
Է թող պաշտպանվի , ի՞նչ եք ոտատակ ընկել ու թուլացնում մարդու բանակցային դիրքերը ձեր չոր խզզոցներով…
Հիմա սերժաքոչարյանական մանկլավիկներին անցնեմ , որոնք ուզում են ինձ հետ <<ուղղակի զրուցել>> …
Ցավում եմ ` բայց դուք չափազանց փոքր ֆիգուրներ եք .ձեր քաղաքական պապաների հետ `հարց չկա `ցանկացած լրատվականի տաղավարում,ցանկացած լրագրողի ներկայությամբ , ցանկացած թեմայի ու ֆորմատի շուրջ պատրաստ եմ <<զրուցել>> …
Ինձանից էլ այդքան մի վախեցեք … հարկ չկա … թեկուզ հասկանում եմ,որ քաշս ձեզ արդարացիորեն մտահոգում է,բայց այնուամենայնիվ ,ես , ի տարբերություն ձեր ներկա <<պաշտպանյալների>> ու առկա քաղաքական հովանավորների, երբեք մեկ այլ հայ մարդու վատություն չեմ անի ու թոնիրը չեմ նետի,եթե իհարկե ինձ առաջինը այդ վատությունը չանեն ու չստանան անհամարժեք ծանր հակահարված …
Իսկ այ ձեր տերերը ձեզ հաստատ նետելու են եռացող կաթսայի մեջ , ու հենց այնպես,երբ էլ պետք չլինեք, վերջնականապես այրելով ձեր բոլոր երազանքները …
Կանգ առեք,քանի այդ օրը չի եկել …
Միտքս առ այն , որ Կտրիճ Ներսիսյանը գնալու է, անկախ ամեն ինչից , ոչ թե վերահաստատում եմ ,այլ արդեն իրողություն է…
Հասկանում եք `դե յուրե էլ չգնա,դե ֆակտո այլեւս գնացել է ,այն է`հեղինակազրկվել է,այն է`կորցրել է իր դերը ,առանցքայնությունը, լեգիտիմությունը ,բայց իհարկե ձեր նման քնձխները տեսնում են միայն այն , ինչ երեւում է,կամ միայն այն,ինչ վերեւից ասել են ,որ տեսնեն,կամ միայն այն, ինչ հուշում է էժան պրոպագանդան …
Բա որ երկրի գլխավոր աթեիստներն են <<հասել օգնության ՀԱԵ-ին>> …
Վայ մե,վույ մե …
Ոնց որ թե դուք էիք ասում ,որ չեք հավատում նրան , ինչը չեք տեսել ու չեք շոշափել… դե ուրեմն ` կպեք ձեր գործերին …
Էս ֆեյքերն էլ մի ուրիշ կրակ են …
Մարդ ինչքան դիմազուրկ,ձայնազուրկ ,կամազուրկ , չնչին ու վախկոտ պիտի լինի , որ թաքնվի սոցիալական ցանցերի կեղծ օգտահաշվի հետեւում ու անվերջ մկկա , հույսով առ այն,որ մեկա `չեն իդենտիֆիկացնի,թե ում բառաչն էր լսվում …
Ու հատկապես ինչնա էս բոլոր ամբիցիոզ շուստրիներին միավորում ` առերեւույթ կոշտ հերքումը, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության կողմից հենց հիմա ենթարկվում է միջնորդավորված հիբրիդային գրոհի , որ քիչ -քիչ ընկնի հարեւան Վրաստանի օրը ու <<Հայոց Իվանիշվիլի>> կարգվի մեծն բարերար Սամվել Կարապետյանը ` մեդալակիր Գարեգին Բ-ի օրհնութեամբ , եւ ամենքը ստանան նորաստեղծ գուբերնիայում իրենց բաժին պոստերն ու պեչատները …
Թե բա `վասն հավատո , վասն հայրենյաց …
Այ լեղապարկի պոլիպներ, ուշքի եկեք …
Ձեզ դաժանաբար խաբել են , ասելով , որ դուք մեծ ու վնաս տվող երիկամի քարեր եք …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ