![]()
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի ԱԳ ղեկավարը մտադիր է խորհրդակցել Ռուսաստանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ կապված Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ։
![]()