Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Չինաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Չինաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածը Իրանին և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ գտնվող միջուկային օբյեկտներին»,- նշել է երկրի ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վաշինգտոնի գործողությունները «լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում»:

Չինաստանի ԱԳՆ-ն նաև կոչ է արել շահագրգիռ կողմերին «որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը և սկսել երկխոսությունը», բացի այդ ընդգծել է Չինաստանի պատրաստակամությունը «աշխատելու միջազգային հանրության հետ՝ համատեղ պաշտպանելու արդարությունը և վերականգնելու խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ