![]()
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին երկուշաբթի օրը հրավիրել է գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ՝ պայմանավորված Իրանում ստեղծված իրավիճակով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունն էր կոչ արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ ի պատասխան երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների։
«Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի լույսի ներքո ես վաղը հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ»,- գրել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում:
![]()