![]()
Հունիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Իրանական բեռնատարը մխրճվել է «Nissan Elgrand»-ի մեջ՝ ճզմելով ժայռաբեկորներին։
![]()