Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ

Հունիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել շոկային իրավիճակից նախ դուրս բերել երեխաներին, ապա փրկել նրանց կյանքը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափովում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպնավող հատուկ տարածք:

Տեղում պարեկերը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ