Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, Լեհաստանի երեք քաղաքացի, Լատվիայի երկու քաղաքացի, ինչպես նաև Էստոնիայի, Շվեդիայի և ԱՄՆ քաղաքացիներ։ Ցուցակում կան նաև մի քանի բելառուսներ։ Սրանք ծայրահեղական և ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձինք են։ Նրանց թվում է Սերգեյ Տիխանովսկին։ Տիխանովսկուն ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է բացառապես մարդասիրական պատճառներով՝ ընտանիքի վերամիավորման նպատակով», – ասել է նա։

Տեղի լրատվամիջոցներից մեկն էլ նշել է, որ Սերգեյն արդեն վերամիավորվել է կնոջ հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ